ԴԻՎԱԲՈՒՅՆ, ՀՈԳՈՑ, ՄԱՏՆԱՎԱՆՔ․ ՎԱՆՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ

ԴԻՎԱԲՈՒՅՆ, ՀՈԳՈՑ, ՄԱՏՆԱՎԱՆՔ, ՆԵՄՐՈՒԹ, ԱՆԳՂ և ավելին․ քայլարշավներ ՎԱՆՈՒՄ

Այս անգամ Վանը բացահայտելու ենք ոտքով։ Վանա լճի զմրուխտե ափերից մինչև Շատախի վայրի կիրճերն ու Խլաթի ժայռերը մեզ սպասում են երեք քայլարշավ և երեք վանք, որոնց հասնելու ճանապարհն ինքնին բացահայտում է։

Վանի ամենագեղեցիկ թերակղզիներից մեկով կքայլենք դեպի դժվարամատչելի Դիվաբույնը, Շատախ գետի ափերով կհասնենք վայրի բնության մեջ թաքնված Հոգոց վանքին, իսկ Խլաթի կիրճում կբացահայտենք ժայռափոր Մատնավանքը։ Կբարձրանանք նաև Նեմրութ-Սարակնի խառնարան, վերևից կնայենք Վանա լճին ու կտեսնենք Անգղի և Բերկրիի ջրվեժները։

Տիեզերական Վանն է կանչում։ Այն Վանը, որ դեռ չեք բացահայտել։

ՕՐ 1․ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆ

Առաջին օրը կհասնենք Վասպուրականի մատույցներ։ Ճանապարհին կանգ կառնենք Ծովակն Հյուսիսո լճի ափին, կանցնենք Մայր Արաքսի երկայնքով ու կտեսնենք Կողբի Ծիածանի լեռների գունավոր լանջերը։

  • Ծովակն Հյուսիսո լիճ

  • Արաքս գետ

  • Կողբի Ծիածանի լեռներ

  • Ընթրիք Բայազետում

  • Գիշերակաց՝ Չալդրանում կամ Բայազետում

ՕՐ 2․ ԺԱՅՌԱՓՈՐ ՀՐԱՇՔԸ ԵՎ ՀՍԿԱ ԽԱՌՆԱՐԱՆԸ

Առաջին քայլարշավը մեզ կտանի Խլաթի գեղեցիկ կիրճերից մեկը, որտեղ թաքնված է Մատնավանքը՝ մեր ժայռափոր վանքերից ամենայուրահատուկներից մեկը։ Այնուհետև կբարձրանանք Նեմրութ-Սարակն։ Մի կողմում մեր առջև կբացվի խառնարանային լիճը, մյուս կողմում՝ Վանա լճի լայն համայնապատկերը։

  • Նախաճաշ հյուրանոցում

  • Մատնավանք՝ 5 կմ քայլարշավ

  • Նեմրութ-Սարակնի խառնարան

  • Ընթրիք Դատվանում

  • Գիշերակաց՝ Դատվանում

ՕՐ 3․ ԴԵՊԻ ԴԻՎԱԲՈՒՅՆ՝ ՎԱՆԻ ԶՄՐՈՒԽՏԵ ԱՓԵՐՈՎ

Գանձակի եկեղեցի այցելելուց հետո կբռնենք Դիվաբույնի ճանապարհը։ Վանքը դժվարամատչելի է, իսկ դեպի այն տանող արահետին Վանա լիճն ամեն շրջադարձից նոր տեսարանով է բացվում։ Քայլարշավից հետո ազատ ժամանակ կունենանք լճի զմրուխտե ափին։

  • Նախաճաշ հյուրանոցում

  • Գանձակի եկեղեցի

  • Դիվաբույն՝ 13 կմ քայլարշավ

  • Ազատ ժամանակ Վանի զմրուխտե ափին

  • Ընթրիք Աղթամարում

  • Գիշերակաց՝ Աղթամարում կամ Վանում

ՕՐ 4․ ՇԱՏԱԽԻ ՎԱՅՐԻ ԿԻՐՃԸ ԵՎ ՀՈԳՈՑ ՎԱՆՔԸ

Այս օրը Շատախինն է։ Գետի ափերով ու վայրի արահետներով կքայլենք դեպի Հոգոց վանք, որը թաքնված է կիրճի խորքում։ Այնուհետև կուղևորվենք Անգղ՝ տեսնելու գյուղի վանքն ու ջրվեժը։

  • Նախաճաշ հյուրանոցում

  • Հոգոց վանք՝ 10 կմ քայլարշավ

  • Անգղի վանք

  • Անգղի ջրվեժ

  • Ընթրիք Վանում

  • Գիշերակաց՝ Վանում

ՕՐ 5․ ԲԵՐԿՐԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԱԽՈՒՐՅԱՆ

Վանը մեզ ճանապարհ կդնի Բերկրիի ջրվեժի շառաչով։ Վերադարձին կանցնենք Մասիսի լանջերով, Ախուրյանի դիտակետից կնայենք գետի կիրճին ու Կարսում ճաշելուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Երևան։

  • Նախաճաշ հյուրանոցում

  • Բերկրիի ջրվեժ

  • Անցում Մասիսի լանջերով

  • Ախուրյանի դիտակետ

  • Ճաշ Կարսում

  • Վերադարձ Երևան

Առաջիկա մեկնումներ՝ 05.06 - 09.06
Մեկնում՝ 06:00, ժամանում՝ 23:55, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 183000 դրամ
Ներառում է`
3* և 4* հարմարավետ հյուրանոց (երկտեղանի համարներ)
բարձրակարգ միկրոավտոբուսը (Mercedes Sprinter)
բոլոր տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդի ծառայությունը
2 անգամյա որակյալ սնունդ (ընտրովի ճաշացանկ)
Չի ներառում`
Թուրքիայի վիզա (ՀՀ քաղաքացիներին՝ 17․000Դ, մենք ենք պատրաստում)

Գրանցում

Գինը՝ 183000 դրամ