ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

ԾԱՂԿՈՒՆՅԱՑ ԼԻՃ (ՔԱՅԼԱՐՇԱՎ)

Գեղեցիկ լեռներում թաքնված է ոչ պակաս գեղեցիկ մի լիճ՝ Ծաղկունյաց լիճը, որին էլ այցի ենք գնալու։ Ծաղկունյաց լիճը գտնվում է համանուն լեռնաշղթայի արևելյան հատվածում` ծովի մակարդակից 2427 մ բարձրության վրա, Արագածոտն և Կոտայք մարզերի սահմանագլխին։ Քանի որ լիճը բարձրադիր է` լեռնային տեսարաններն էլ լճից անչափ գեղեցիկ են` Գեղամա և Ուրծի լեռների ուղեկցությամբ։

 

Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 12 կմ, հարաբերական բարձրությունը՝ շուրջ 600 մետր։ Քայլարշավային հանդերձանքն ու կոշիկները պարտադիր են։

Առաջիկա մեկնումներ՝ 18.05
Մեկնում՝ 08:30, ժամանում՝ 19:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 8000 դրամ

Գրանցում

Գինը՝ 8000 դրամ