ԲԵԽԻ ԱՆԱՊԱՏ, ԲԱՂԱԲԵՐԴ, ԱՆԴՈԿԱԲԵՐԴ, ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, ԿԱՊԱՆ ՔԱՅԼԱՐՇԱՎՆԵՐ 2 ՕՐ

ԲԵԽԻ ԱՆԱՊԱՏ, ԲԱՂԱԲԵՐԴ, ԱՆԴՈԿԱԲԵՐԴ, ՎԱՀԱՆԱՎԱՆՔ, ԿԱՊԱՆ 2 ՕՐ

Սյունիքի սիրտ Կապանի տպավորիչ գանձերը կարող ենք բացահայտել միասին՝ Համշեն տուրի այս բացառիկ երկօրյա ծրագրով, որի նպատակն է Կապանի շրջակայքի պատմական վայրեր այցելությունը, ուր հասնելու ենք գեղեցիկ քայլարշավներով: Կապանում և շրջակայքում կտեսնենք ոչ միայն հոյակերտ ու հնամենի վանքեր և եկեղեցիներ՝ ինչպիսիք են Բեխը, Երիցավանքն ու Վահանավանքը, այլ նաև հզոր բերդեր, ինչպիսիք են Բաղաբերդն ու Անդոկաբերդը: Այս հրաշք ուղևորությանը նախատեսված են ինչպես հրաշալի քայլարշավներ, այնպես էլ քաղաքային պտույտ անչափ գեղեցիկ Կապան քաղաքում:

Անդոկաբերդ, Երիցավանք, Բաղաբերդ թեթև քայլարշավները միասին երկկողմանի մոտ 8 կմ են, իսկ Բեխի քայլարշավը՝ երկկողմանի 12 կմ։ 

Ծրագիր՝

Օր 1

✔ Անդոկաբերդ (թեթև քայլարշավ)

✔ Երիցավանք (թեթև քայլարշավ)

✔ Վահանավանք

✔ Բաղաբերդ (թեթև քայլարշավ)

✔ պտույտ Կապան քաղաքում

գիշերակացը՝ Կապանում

 

Օր 2

նախաճաշ հյուրանոցում

✔ Բեխի անապատ (քայլարշավ)

վերադարձ Երևան:

Գինը՝ 32․000 դրամ, որը ներառում է՝

- բարձրակարգ տրանսպորտ (Mercedes Sprinter, մինչև 19 տեղ),

- պրոֆեսիոնալ գիդ-ուղեկցորդների ծառայությունը,

- հյուրանոց (երկտեղանի համարներ),

- նախաճաշ երկրորդ օրվա համար:

Առաջիկա մեկնումներ՝ 09.05 - 10.05
Մեկնում՝ 07:30, ժամանում՝ 20:00, հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 32000 դրամ

Գրանցում

Գինը՝ 32000 դրամ