ԼԻԲԱՆԱՆ 6 ՕՐ

ԼԻԲԱՆԱՆ 6 ՕՐ

Լիբանանը հարուստ պատմության, անսահման գեղեցիկ բնության, չքնաղ լողափերի և տպավորիչ լեռների երկիր է, որտեղ կա նաև հայկական յուրահատուկ շունչ ու ներկայություն։ Լիբանանյան այս տպավորիչ ուղևորության ընթացքում բացահայտելու ենք գեղեցկագույն այս երկրի ամենատպավորիչ բնական և մարդաստեղծ հրաշալիքները։ Հագեցած ծրագիրը հնարավորություն է տալու նաև ունենալ ազատ ժամանակ, իսկ պատմության և բնության յուրահատուկ հավասարակշռումն այս այցը հաճելի կդարձնի ցանկացած նախասիրությամբ մարդու համար։ Տեսնելու ենք Բեյրութն իր ամենահայտնի անկյուններով՝ Ռուշե ծովաժայռերից թանգարաններ, հայկական Բուրջ համուդից ծովածոցեր, վայելելու ենք լեգենդար Բաալբեկը, Բիբլոսը, Տրիպոլին, Տիրեն, Հարիսան, Անճարը, Սիդոնը, ինչպես նաև Անթիլիասում Կիլիկիո կաթողիկոսությունը, այցելելու ենք Ջեյտա քարանձավ, Մայրիների անտառ, ժամանակ ենք ունենալու Միջերկրական ծովի գեղեցիկ լողափերի համար, սպասվում են նաև անակնկալ այցեր։ Լիբանանում կարելի է գտնել հարուստ քրիստոնեական, հելլենիստական, միջնադարյան, արաբական ժառանգություն, ինչն այս երկիրն էլ ավելի գունեղ և բազմաշերտ է դարձնում։ Երևանից ուղիղ թռիչքը, ՀՀ քաղաքացիների համար վիզայի բացակայությունը, հարմարավետ հյուրանոցը Բեյրութի կենտրոնում կամ Միջերկրականի ափին, տեղական ջերմ հյուրընկալությունը, իհարկե, նաև լիբանանյան աշխարհահռչակ խոհանոցը սպասում են մեզ ի հավելումն հրաշալի կոթողների և բնության։  

ՕՐ 1 | ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԵՅՐՈՒԹԻ ՀԵՏ

  • Երևան–Բեյրութ ուղիղ թռիչք

  • Զեյթունա ծովածոց

  • Ռուշեի ծովաժայռեր

  • Բուրջ Համուդ հայկական թաղամաս

  • Գիշերակացը՝ Բեյրութում

Օրվա առաջին կեսին Երևանից ուղիղ թռիչքով մոտ երկու ժամում կհասնենք Բեյրութ։ Քաղաքի կենտրոնում գտնվող մեր հյուրանոցում տեղավորվելուց հետո կզբոսնենք Զեյթունայի ծովափով ու կտեսնենք Ռուշեի՝ ջրից վեր խոյացող ժայռերը, որոնք Բեյրութի այցեքարտերից են։ Կքայլենք նաև Բուրջ Համուդի փողոցներով, որտեղ առաջին իսկ օրը կզգանք հայկական Բեյրութի առօրյան։

ՕՐ 2 | ԲԵՅՐՈՒԹ, ԱՆԹԻԼԻԱՍ, ՋԵՅՏԱ ԵՎ ՀԱՐԻՍԱ

  • Բեյրութի ազգային թանգարան

  • Անթիլիաս․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն

  • Ջեյտայի քարանձավ

  • Հարիսա․ Սուրբ Աստվածածնի արձան

  • Ազատ երեկո և գիշերակաց Բեյրութում

Բեյրութի ազգային թանգարանում կծանոթանանք Լիբանանի պատմությանը։ Այնուհետև կմեկնենք Անթիլիաս՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության նստավայր, որտեղ կայցելենք Մայրավանք և Մատենադարան։ Ջեյտայի քարանձավից հետո կբարձրանանք Հարիսա՝ տեսնելու Սուրբ Աստվածածնի արձանն ու վերևից նայելու Միջերկրականի ափին։ Երեկոն ազատ է Բեյրութում։

ՕՐ 3 | ԲԻԲԼՈՍ, ՏՐԻՊՈԼԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ՄԱՅՐԻՆԵՐ

  • Բիբլոս

  • Տրիպոլի

  • Բշարի․ Աստվածների մայրիների անտառ

  • Գիշերակացը՝ Բեյրութում

Այս օրը մեզ կտանի ծովափնյա քաղաքներից մինչև Լիբանանի լեռները։ Կքայլենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Բիբլոսում ու կծանոթանանք պատմական Տրիպոլիին։ Բշարիի մոտ կայցելենք Աստվածների մայրիների անտառ և մոտիկից կտեսնենք այն ծառերը, որոնցից մեկը պատկերված է Լիբանանի դրոշին։

ՕՐ 4 | ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՃԱՐ, ՇԱՏՈ ԿՍԱՐԱ ԵՎ ԲԱԱԼԲԵԿ

  • Անճար

  • Շատո Կսարա պատմական գինեգործարան

  • Բաալբեկ

  • Գիշերակացը՝ Բեյրութում

Անճարում կտեսնենք հին քաղաքի ավերակներն ու կծանոթանանք այսօրվա հայկական բնակավայրին։ Այնուհետև կանգ կառնենք Շատո Կսարայում՝ Լիբանանի ամենահայտնի գինեգործարաններից մեկում։ Օրվա վերջին կանգառը Բաալբեկն է, որտեղ մեզ սպասում են անտիկ տաճարներն ու հսկայական քարաշեն պարիսպները։

ՕՐ 5 | ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՐԱՎԸ․ ՄԱՂԴՈՒՇԵ, ՏԻՐԵ ԵՎ ՍԻԴՈՆ

  • Մաղդուշե

  • Տիրե․ զբոսանք քաղաքում և ազատ ժամանակ լողափին

  • Սիդոն․ զբոսանք քաղաքում և այցելություն ծովային բերդ

  • Գիշերակացը՝ Բեյրութում

Կուղևորվենք Լիբանանի հարավ՝ Մաղդուշե, Տիրե ու Սիդոն։ Տիրեում քաղաքով զբոսնելուց հետո ազատ ժամանակ կունենանք Միջերկրականի լողափին։ Սիդոնում կքայլենք քաղաքով ու կայցելենք ծովի մեջ կառուցված բերդը, որին ափից հասնում են քարե կամրջով։

ՕՐ 6 | ԲԵՅՐՈՒԹ–ԵՐԵՎԱՆ

Վաղ առավոտյան կմեկնենք Բեյրութի օդանավակայան և ուղիղ թռիչքով կվերադառնանք Երևան։

ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԸ՝ 549000 ԴՐԱՄ 

Արժեքը ներառում է՝

  • Երևան–Բեյրութ–Երևան ուղիղ ավիատոմսը (23 կգ ուղեբեռով)

  • Համշեն տուրի զբոսավարի ծառայությունը

  • Տեղացի զբոսավարի ծառայությունը
  • Ծրագրով նախատեսված բոլոր տեղափոխությունները

  • Գիշերակացը Բեյրութի կենտրոնում կամ ծովափին գտնվող 4 աստղանի հյուրանոցների երկտեղանի համարում

  • Նախաճաշերն ու ճաշերը

  • Ծրագրով նախատեսված բոլոր մուտքավճարները

 ՀՀ քաղաքացիների համար Լիբանանն առանց վիզայի է։

Առաջիկա մեկնումներ՝ Դեռ նախատեսված չէ
Մեկնում՝ 09:00, ժամանում՝ 09:00, հասցե՝ Զվարթնոց օդանավակայան
Գինը՝ 549000 դրամ

Այս պահին խմբային տուր չի նախատեսվում, կարող ենք առաջարկել անհատական տարբերակը։