ԻՋԵՎԱՆԻ ՆՈՐԱՀԱՅՏ ԲԵՐԴ (ԲԱՑԱՌԻԿ ՔԱՅԼԱՐՇԱՎ)
Նոր ու ֆանտաստիկ բացահայտման հետքերով ենք գնալու՝ նորահայտ բերդ Իջևանին մոտ լեռներում։ Քանի որ բերդի անվանումը դեռ հայտնի չէ, այն պայմանական կկոչենք Իջևանի նորահայտ բերդ։ Բազմած գեղեցկագույն ժայռերի վրա՝ այն ունի Աղստևի կիրճի նկատմամբ իշխող դիրք և հարևանն է Աղջկաբերդի ու Մանթաշաբերդի։ Շարվածքն ու կառուցվածքը թույլ են տալիս ենթադրել, որ կառույցը միջնադարյան է։ Ընդ որում, մեր այցելության ընթացքում սա ամենը չէ․ մենք կբացահայտենք նաև Աղստև գետի մոտ գտնվող միջնադարյան բաղնիքը, ինչպես նաև Հովք գյուղին մոտ միջնադարյան մատուռն ու եկեղեցին։ Եվ ինչպես հասկացաք, մեր հրաշալի այցին սպասվում են ոչ միայն պատմական հետաքրքիր բացահայտումներ, այլ նաև խենթացնող տեսարաններով տպավորիչ քայլարշավներ։
Քայլարշավն ընդհանուր լինելու է մոտ 9 կմ, հարաբերական բարձրությունը՝ մոտ 400 մետր։ Խնդրում ենք հաշվի առնել, որ թեև քայլարշավը երկար չէ, սակայն տեղ առ տեղ կան թեքություններ։ Արշավային հանդերձանքն ու արշավային կոշիկները նախընտրելի են։ Ֆուդկորտում դադար նախատեսվում է։
Առաջիկա մեկնումներ՝
15.03
Մեկնում՝ 08:00,
ժամանում՝ 19:00,
հասցե՝ Թումանյան 8
Գինը՝ 9000 դրամ


